Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ապաշխարե՛ք, ասում եմ ես ձեզ, գրողի տարածնե՛ր

Ապաշխարե՛ք, ասում եմ ես ձեզ, գրողի տարածնե՛ր
04.07.2024 | 12:56

Երբ իրականությունն աբսուրդային է և ընդհանրապես ոչ մեզ վայել թեմաների մեջ ենք, ապա մարդ հոգնում է նույնիսկ խոսելուց:

Հրեաները գնացին Իսրայելի անապատները և այն երկիր դարձրին, որը հիմա ոչ միայն արաբական աշխարհին, որը թուրքականին եռակի գերազանցում է, այլ նաև ողջ աշխարհին հակառակվելու համարձակությունն ունի։

Մենք ի՞նչ արեցինք և շարունակում ենք մինչև օրս…

Ապաշխարե՛ք, ասում եմ ես ձեզ, գրողի տարածնե՛ր:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Մեկնաբանություններ